211652_close_icon
views-count14743 դիտում article-date 18:02 08-09-2021

Երևանի կենտրոնում՝ էլիտար շենքերի հարևանութամբ, ստեղծվում է մինիաղբանոց. գարշահոտությունը խեղդում է մարդկանց, բնակիչներն էլ պատրաստվում են քաղաքապետի ու թաղապետի նկարներով զարդարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու վարչական շրջանների ղեկավարները, որոնց մի մասը հաճախակի փոխվում են,  ամեն անգամ նոր նշանակված վարչական շրջանի ղեկավարը, այդ թվում՝ կենտրոնի, հայտարարում էին ու հայտարարում են, որ իրենց վարչական շրջաններում չի լինելու մի անկյուն, որտեղ կտիրի գարշահատություն, կլինի կուտակված աղբ:

 Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հետախոսազանգեր է ստանում կենտրոն վարչական շրջանի Ղ. Փարպեցու փողոցի  բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Երևանի քաղաքապետարանի ու կենտրոն վարչակա շրջանի ղեկավարի աշխատակազմում, չգիտես ինչու, ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ Փարպեցի 4 շենքի դիմաց տիրող հակասանիտարական վիճակի վերացման ուղղությամբ:

 Ֆոտոլրագրողի  հետ զրույցում բնակիչները ասում էին. «Տարածքը դարձել է հասարակական զուգարան: Մարդիկ, հիմնականում՝ անտունները, իրենց բնական կարիքները հոգում են նշված վայրում:

Եղել են անգամ դեպքեր, որ թմրամոլները իրենց հաճույքը նշված վայրում են անցկացրել:
Ամառվա տապին գարշահոտությունը տարածվում է ողջ տարածքով: Բազմիցս դիմել ենք թե՛ քաղաքապետարան, թե թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք: Արդարանում են, թե տարածքը սեփականատեր ունի, հետևաբար,  ինքը պետք է հետևություններ անի:

Սեփականատերն էլ, մեր տեղեկություններով՝ հայտի կուսակցություններից մեկի նախագահն է, ով ցանկանում  է նշված վայրում 22 հարկից ավելի շենք կառուցել, սակայն իշխանութունները թույլ չեն տալիս (ինչը բնակիչներիս սրտով է, քանի որ ցանկալի կլինի, որ շեքը կառուցվի հարևանությամբ գտնվող շենքերի հարկերի չափ) ու սեփականատերն էլ երևի ինադ է ընկել, տարածքը մատնել է բարձիթողի ու այնտեղ հիմա ավելի շատ վխտում են առնետները, ավելի մեծ վտանգ է ներկայացնում գարշահոտությունը,  իսկ աղբի կուտակումն էլ  ամիսներ անց կարող է մրցակցության ելնել Նուբարաշենի աղբանոցի հետ:

Երևանի քաղաքապետարանը շատ դեպքերում ունի լծակներ, կառուցապատող ու սեփականատիրոջը նման վերաբերմունքի համար վարչական պատասխանատվության ենթարկել: Հիմա իրենց ինչն է կաշկանդում, թող հետևողական լինեն և խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ մենք խոստանում ենք՝ այդ աղբերի վրա տեղադրելու ենք  Երևանի քաղաքապետի, նրա ենթակայությամբ աշխատող պատասխանատու չինովնիկների և թաղապետի ու թաղապետարանի պատասխանատու չինովնիկների լուսանկարները, որը կրելու է  «Սա Երևանն է, այստեղ դուք տանն եք» անվանումը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր