1989 դիտում
09:24 11-09-2021
Պետությունն այնպիսի օրի է հասել, որ արդեն աչք է դրել «հպարտ քաղաքացիների» ամեն մի լումայի վրա․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Թվում էր, թե ամիսների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը գոնե ինչ-որ չափով կարող է կայունանալ, բայց դրա նշանները չկան։ Ինչքան ժամանակն անցնում է, այնքան նոր խնդիրներ են ջրի երես դուրս գալիս։ Եվ հընթացս ընդունված որոշումները վկայում են այն մասին, որ երկրի պետական բյուջեն ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրների առաջ է կանգնած։ Օրինակ՝ վերջերս կառավարությունը որոշում ընդունեց եկամտահարկի ծրագրի վերանայման մասին։ Եվ այս որոշումն իշխանությունները պարզաբանում են նրանով, թե իբր եկամտահարկի վերադարձի ծրագրի առկայության դեպքում մարդիկ փորձում են միայն Երևանում հիպոթեքով բնակարաններ ձեռք բերել, ուստի դրա արդյունքում մարզերում բնակարանային շուկան չի զարգանում, քաղաքացիները շահագրգռված չեն լինում մարզերում բնակարաններ ձեռք բերել։ Բայց իշխանությունների բերած հիմնավորումն ինչ-որ տեղ նաև ծիծաղելի է։
Եթե նրանք իսկապես ցանկանում են, որ մարդիկ շահագրգռված լինեն մարզերում բնակարաններ ձեռք բերել, կարող էին եկամտահարկի ծրագիրը վերանայելու փոխարեն մարզերում բնակարաններ ձեռք բերելու ավելի արտոնյալ պայմաններ ստեղծել։ Իրականում խնդիրը թաքնված է այնտեղ, որ պետբյուջեում բավարար գումարներ չկան, և լրացուցիչ մուտքեր ապահովելու հարց է առաջացել։ Իսկ պետությունն այնպիսի օրի է հասել, որ արդեն աչք է դրել «հպարտ քաղաքացիների» ամեն մի լումայի վրա։ Ու այս իրադարձությունների ֆոնին արդյոք պատահակա՞ն է, որ առողջապահության նախարարությունը օգոստոսի 1-ից հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1036 դիտում
22:05 23-05-2014
«Բավարիա»-ն աչք է դրել «Ինտեր»-ի պաշտպանի վրա
867 դիտում
20:20 10-12-2014
«Արսենալ»-ը աչք է դրել 16-ամյա լեհ ֆուտբոլիստի վրա
Այս բաժնից
1456 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»