211652_close_icon
views-count1547 դիտում article-date 12:04 16-09-2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 3 դեպք․ 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում սեպտեմբերի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել։ 

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 48 թեստավորում։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 501 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 101-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 պացիենտ։

Նմանատիպ նյութեր