211652_close_icon
views-count1354 դիտում article-date 12:58 24-09-2021

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 4 դեպք․ 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում սեպտեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր են գրանցվել։ 

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 911 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 133-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 17 հիվանդ։

Նմանատիպ նյութեր