211652_close_icon
views-count2358 դիտում article-date 15:46 18-09-2021

Լոս Անջելեսի մերձակայքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ժամանակով ժամը 02։58-ին երկրաշարժ է գրանցվել։ Ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ։

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ 

Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը եղել է 11.9 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Քարսոն քաղաքից 2 կմ դեպի աևմուտք ընկած հատվածում։ 

Ցնցումները զգացել են ինչպես Լոս Անջելեսի, այնպես էլ մերձակա քաղաքների բնակիչները։ Տուժածների մասին տեղեկւթյուններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր