211652_close_icon
views-count10446 դիտում article-date 20:20 18-09-2021

Ոստիկանները կանանց, տարեցներին ծեծելով տանում են, այդ սուտի լավ տղերքը թող գնան Կապան-Գորիսի ճանապարհին պայքարեն. Գևորգ Պետրոսյան . Aravot.am

Շառլ Ազնավուրի հրապարակում «Հայկական շարժում» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան շարունակվում է: Այն  Անկախության տոնի առթիվ իշխանությունների կազմակերպած գունագեղ տոնակատարության դեմ է:

Ոստիկանները մոտ երկու տասնյակ քաղաքացիների բերման ենթարկեցին ցույցի վայրից, հայտնում է Aravot.am-ը:

ԲՀԿ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը ներկա էր ցույցին, լրագրողների հետ զրույցում ոչ իրավաչափ որակեց ոստիկանության գործողությունները:

Նա ասաց, որ ցուցարարները խաղաղ ակցիա էին անում՝ այսպես կոչված Անկախության տոնի գունագեղ դրսեւորումների դեմ եւ դա արժանանում է ոստիկանության ոչ համաչափ վերաբերմունքին. «Ոստիկանությունը միանգամից ձերբակալում է: Սա  ժողովրդին վախի մեջ պահելու փորձ է: Հիմա ես այստեղ կանգնած եմ, ոստիկանությունն ո՞վ է, որ գա մեկը ինձ կպնի: Հիմա քաղաքացին ինքնաբուխ հավաք է լինելու, ոստիկանությունը զգուշացնում է, որ ձերբակալելու է: Ոստիկանությունը վերազանցում է իր իրավասությունները»:

Մանրամասները՝ Aravot.am-ում
 

Նմանատիպ նյութեր