211652_close_icon
views-count2674 դիտում article-date 13:22 27-05-2022

«Թող մյուսները գնան, բայց ես հետ եմ գալիս Հայաստան, որովհետեւ ես սիրում եմ իմ հայրենիքը». Արթուր Աբրահամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այսօր ԱԺ-ում էր՝ մասնակցելու իր բարեկամներից մեկի՝ նկարչուհի Մարինե Մանուկյանի «Դեպի արեւ» անհատական ցուցահանդեսին, ինչն առիթ դարձավ, որ Aravot.am-ը զրուցի նրա հետ Հայաստանում սպորտի զարգացման, իր անվան մարզադպրոցի, ընտանիքի մասին:

Արթուր Աբրահամը նախ ասաց, որ Մարինե Մանուկյանը նաեւ իր նոտարն է, բոլոր գործերն ինքն է անում. «Մի քանի անգամ ասել էր, որ ինքը նկարում է, բայց ես չգիտեի, որ այսքան ուժեղ է նկարում: Ես ուղղակի դրական շոկի մեջ եմ, որ այսպիսի ուժեղ նկարներ կան: Ես աշխարհում շատ նկարներ եմ տեսել, բայց ոգեշնչված եմ Մարինեի նկարներով: Իր նկարներից այսօրվանից կլինի իմ տանը, դեռ չեմ որոշել որն եմ գնելու, Մարինեից պետք է խորհուրդ հարցնեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր