1163 դիտում
09:49 25-09-2021
Ընդդիմությունը չի մեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ից կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Այդ օրվանից մինչեւ հոկտեմբերի 1-ը Ստրասբուրգ կմեկնի նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանն ու «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը, ովքեր թեեւ սույն պատվիրակության անդամ են, սակայն, ինչպես հայտնի է, անցնում են քրեական գործերով, եւ նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց` ստորագրություն Հայաստանից չբացակայելու մասին:
Հենց այս փաստից էլ օգտվելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ սույն պատգամավորներին չէր ընդգրկել Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում՝ պատճառաբանելով, թե նրանց հետ կապված՝ երկրից դուրս գալու սահմանափակումներ կան, եւ առաջարկել էր այլ թեկնածուներ ներկայացնել, սակայն ընդդիմությունը պնդել էր Արմեն Գեւորգյանի եւ Հայկ Մամիջանյանի թեկնածությունները:
Թվում էր՝ նույն անձինք այս անգամ կարողանալու են մեկնել երկրից, որպեսզի մասնակցեն ԵԽԽՎ նիստին, սակայն երեկոյան տեղեկացանք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գեւորգյանի դիմումը, եւ վերջինս չի կարող մեկնել Ստրասբուրգ։ Որպես բողոքի նշան՝ Ստրասբուրգ չեն մեկնի նաեւ Հայկ Մամիջանյանը եւ Արմեն Ռուստամյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1653 դիտում
09:13 10-11-2021
Ընդդիմությունը խորհրդարան է հրավիրում Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ»
1524 դիտում
09:39 20-09-2014
Հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգ կմեկնի ողջ կազմով. ՀԺ
2044 դիտում
15:56 14-07-2015
Հայաստանյան պատվիրակության այցը Բրյուսել և Ստրասբուրգ
Այս բաժնից
1441 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»