6879 դիտում
14:08 04-10-2021
«Ոստիկաններն իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի». մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը. aravot.am
Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։
Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը, հոգևորականն ու ոստիկանը։ Բոլո՛րը։ Նրանք մեկնում էին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի հայրենիք, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։
Սեպտեմբերի 27-ից գլխիվայր փոխվեց բոլորիս կյանքը։ Բոլոր ճանապարհները տանում էին ռազմաճակատ։ Եվ բոլոր տներում դժվար հրաժեշտ ու սպասման օրհնություն էր այդ ճամփաներով մեկնող որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
982 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1456 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել