1764 դիտում
10:54 08-10-2021
Իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե մտավորականներին, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին․ «Հրապարակ»
«Հարպարակ» թերթը գրում է․ «Խելացի մարդիկ այս անասելի ժխորի եւ հիվանդ մթնոլորտի մեջ տարբերում-լսում են խելոք խորհուրդներն ու քննադատությունները: Կարողանում են անտեսել հիմար, անիմաստ խոսքերը, չարակամների ու նախանձների ուղղորդված կարծիքները եւ լսում են անշահախնդիր ու օգտակար տեսակետները` արդյունքում վերանայելով իրենց գործողությունները, հետեւություններ անելով սխալներից: Իրականում` այսօր երկիրը ղեկավարողների (եւ ցանկացած ղեկավարի) գլխավոր խնդիրը հենց դա է` շփոթահար հանրության մեջ ջոկել առողջ տեսակետն անառողջից եւ առաջնորդվել դրանցով, այլ ոչ թե հիվանդագին, հետամնաց ու ապակողմնորոշող արձագանքներով: Իհարկե, ոմանք սիրում են լսել այն, ինչ ուզում են լսել: Այն, ինչը հաստատում է իրենց սխալ տեսակետը:
Հաճախ այդպես է վարվում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեմն այնպիսի հայտարարություններ է անում եւ այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե դրանք որտեղ եւ ովքեր են ասել, ինչո՞ւ մենք չենք լսել` միայն ինքն է լսել: Օրինակ, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ «մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն եւ անվճար բուժվեն»: Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են պետական բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարեւոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգեւավճարներ տալո՞ւ կամ տգետ չինովնիկների արտերկրյա գործուղումների՞ վրա:
Առհասարակ, այս երեք տարվա մեջ ավանդույթ ձեւավորվեց, որ իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե երկրի մտավորականներին, էլիտային, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին կամ փոքր ինֆորմացիա եւ գիտելիքներ ունեցող զանգվածին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3515 դիտում
10:23 10-04-2019
Հասարակությունը տեսնում է պետության ուժեղ, «ձեռքը սեղանին խփող» ղեկավարի․ «Ժամանակ»
3315 դիտում
21:32 28-01-2020
«Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ». Հրայր Թովմասյան. 168. am
45722 դիտում
00:10 17-10-2020
Թաթուլը միայն վերջին օրը հակառակորդի 5 տանկ է խոցել, 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1417 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»