7277 դիտում
23:06 08-10-2021
Մեկնարկել է Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ ArmIGF 2021 համաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 8-ին մեկնարկեց Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովը (ArmIGF 2021), որը կազմակերպել է ՀՀ ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խումբը (ԻԿԽ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ համատեղ։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, RIPE NCC արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը, ArmIGF համակարգող, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը։ Իր խոսքում նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ մեր օրերում ինտերնետի անչափ կարևոր դերին՝ այն համարելով մարդկության ամենամեծ հայտնագործություններից մեկը, որը հնարավորություն է տալիս մեզ շփվելու միմյանց հետ՝ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվելով։
«Այսօր արագ զարգացող աշխարհում մենք չենք հասցնում օրենսդրական կարգավորումներով խաղի որոշակի կանոններ սահմանել:
Այդ առումով մեզ հարկավոր են ինտերնետից օգտվելու կանոններ, և այս համաժողովի հիմնական նպատակներից մեկն այդպիսի կանոնների սահմանումն է»,- ասաց Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքներում մեծ մասնակցություն ունեն պետությունները։
Նախարարը շեշտեց, որ մեր երկրում ևս կարևորվում են այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի կողմից ստեղծված է Ինտերնետ կառավարման հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալն է։ Նախարարն անդրադարձավ նաև այն խնդիրներին, որը կարող է ստեղծել ինտերնետը՝ ատելության, պատերազմի քարոզչությունը, որոնք լուրջ խնդիրներ են դարձել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար։ «Թվայնացված հասարակություն և պետություն ունենալու ճանապարհին անչափ կարևորվում է ինտերնետի պաշտպանվածության խնդիրը։
Մեր հիմնական նպատակն է պետություն-հանրություն, պետություն-մասնավոր հատված Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ (37410) 590189, էլ. փոստ՝ [email protected] համագործակցության շրջանակներում գտնել այն արդյունավետ լուծումները, որոնք ավելի անվտանգ կդարձնեն մեր կյանքը և ինտերնետը»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։ Նախարարը ելույթն ավարտեց՝ հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին, համոզմունք հայտնեց, որ համաժողովը արգասաբեր կլինի, կմշակվի առաջարկությունների լայն փաթեթ։
Մասնակիցներին ողջունեց նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Լիաննա Գալստյանը, ներկայացրել է ինտերնետ կառավարման համաժողովի ստեղծման պատմությունը․ «Այս տարի 6-րդ անգամ ենք անցկացնում Հայկական ինտերնետ կառավարման համաժողովը։ Այն ազգային հարթակ է, որտեղ հնարավորություն ունենք քննարկելու ինտերնետին և ինտերնետ կառավարմանն առնչվող հարցեր։
Բոլոր այն հարցադրումները, խնդիրները, որոնք առնչվում են այդ թեմաներին ամեն տարի մենք վեր ենք հանում, քննարկում և փորձում գտնել լուծումներ, խորհուրդներ տալ բոլոր շահակիր խմբերին։ Այդ խմբերը պետական մարմիններն են, ակադեմիան, տեխնիկական համայնքը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները»,- նշեց Լիաննա Գալստյանը։
Հայկական ինտերնետ կառավարման 6-րդ համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ՝ առցանց ուսուցման առավելությունների և թերությունների, թվային տեխնոլոգիաների ներառականության, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության, ատելության խոսքի, .հայ տիրույթի նորությունների և համընդհանուր ընկալման վերաբերյալ։ Համաժողովի հիմնական նպատակն է ազատ հարթակ տրամադրել բոլոր շահառու խմբերին՝ պետական, մասնավոր, հասարակական կազմակերպություններին, գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու, վեր հանելու ինտերնետ կառավարմանն առնչվող արդիական խնդիրները, մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
Համաժողովի աշխատանքի ընթացքում ձևավորված առաջարկությունների հիման վրա Ինտերնետ կառավարման հանձնաժողովը կմշակի փաթեթ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն՝ աշխատանքային ծրագրերում ներառելու նպատակով, ինչպես նաև դեկտեմբերի 6-10-ը Կատովիցեում (Լեհաստան) կազմակերպվող 16-րդ Ինտերնետ կառավարման համաշխարհային համաժողովին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
14:27 05-10-2016
Երևանում մեկնարկել է Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը
2941 դիտում
16:11 02-10-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1481 դիտում
17:06 04-07-2021
Ստեփանակերտում մեկնարկել է «Tech week Արցախ 2021» համաժողովը