61995 դիտում
23:48 16-10-2021
Երևանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, 19-ամյա ֆուրմանովցի Արթուր Բալասանյանի հիշատակը հավերժացնող պուրակի, խաչքարի, և հուշաղբյուրի բացման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 56/2 շենքի բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Արթուր Բալասանյանի հիշատակը հավերժացնող պուրակի, խաչքարի և հուշաղբյուրի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուրը, ով այս պատերազմից հետո թաղի բնակիչների համար դարձել է կենդանի լեգենդ, ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի՝ Մեխակավանի (Ջաբրայիլ) զորամասում:
Ծառայության այդ կարճ ժամանակահատվածում ոչ միայն զորամասում, այլև բանակային կորպուսում էին խոսում նրա մարդկային հատկանիշների, խիզախության, «դուխի» մասին:
Ու ամեն անգամ, երբ խոսք էր լինում Արթուրի մասին, զինակից ընկերներն ու զորամասի սպայական կազմն ասում էին. «Երևանի ֆուրմանովցի Արթուրը ամեն անգամ այն համոզմունքն էր հիշեցնում, որ ամեն հայ տղա պիտի ծառայի բանակում, ու լավ կլինի, ծառայությունն անցկացնի պոստերում: Ու հաճախ էր հիշում Հայաստանի և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի բազմաթիվ թևավոր մտքերը, այդ թվում՝ «Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով» խոսքը:
Հոգևոր հոր կողմից խաչքարի և պուրակի օծումից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակված հերոսների հիշատակը, որից հետո հուշակոթողի բացումը կատարեցին լեգենդ դարձած հերոսի քույրերը:
Ելույթով հանդես եկավ քաղաքական գործիչ, գեներալ Սուրեն Աբրահամյանը, ապա կենդանի կատարմամբ հանդես եկան սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը, երգչուհի Սոնա Ռուբինյանը, իսկ Պաշտպանության նախարարության նվագախմբի կողմից Հայաստանի հիմնի կատարման ներքո բարձրացվեց Եռագույնը:
Միջոցառմանը ներկա էին պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների ծնողներ, հարազատներ, ընկերներ ու բոլորը նշում էին, որ Արթուրին ու նրա նման հերոսներին բացակա չեն դնի:
Բալասանյան Արթուր Սերյոժայի (28.01.2001)
Արթուրը ծնվել է Երևանում։ Սովորել Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ինտերիեր դիզայն բաժինը։
Արթուրը հիանալի նկարում էր, ուներ ստեղծագործական ճկուն միտք։ Ապագա ճարտարապետ դիզայներ էր... Մանկուց զբաղվել է նաև սպորտով՝ տեկվանդոյով։ Մասնակցել է միջազգային մրցաշարերի և զբաղեցրել բարձր հորիզոնականներ։
2019 թվականի հուլիսին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցկացնում էր Ջրականում: Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես, Արթուրը իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում ։ Պատերազմի առաջին հարվածը տղաները վերցրել են իրենց վրա... Հենց իրենց դիրքի ուղղությամբ է հրետանու և անօդաչուների առաջին հարձակումը եղել: Մնացել ու մինչև վերջ անձնազոհ կռվել է՝ անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր...
Ծառայության ընթացքում, նույնիսկ, հնարավորություն ուներ մնալ շտաբում ծառայել, բայց կտրականապես մերժել էր, ասելով. «Ես եկել եմ հասել եմ Ղարաբաղ, որ սենյակում նստե՞մ ։ Չէէէ, ես զենքի հետ պետք է գործ ունենամ...»։ Նռնականետն էր իր զենքը, որով և, ընդամենը մի քանի ժամ կռիվ տալով, Արթուրը ոչնչացրել է հակառակորդի քսան հոգանոց հետևակ և մեկ տանկ։
Արթուրի մասին առանց ժպիտ խոսելն անհնար է։ Ընկերասիրությունը առանձնահատկություններից մեկն էր։ Ամեն շրջապատում տարբերվող , երևացող։ Բոլորին միշտ ուրախացնող, կյանքը եռում էր նրա մեջ։ Այնքան կյանք ու բարություն կար մեջը, համեստություն, շնորհք, հումոր: Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ Անգամ ծանր պահերին ժպիտն անպակաս էր:
Հենց այդպիսին էլ կմնա բոլորի՝ հարազատների, ընկերների և անգամ անծանոթ մարդկանց սրտերում...
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 369+
369+