2126 դիտում
10:23 23-10-2021
Տարածաշրջանում թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Անկարան շատ ակտիվ է տարածաշրջանային համագործակցության օրակարգի ձևավորման համատեքստում, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկը վերաբերում է կոնկրետ «3+3» ձևաչափին։ Այս ձևաչափի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում ներկայացված երեք խոշոր պետությունների՝ Թուրքիա, Իրան, Ռուսաստան, և երեք Հարավկովկասյան փոքր պետությունների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, առավել սերտ փոխգործակցության մեխանիզմների ստեղծում։ Սակայն այստեղ հարց է, թե ինչպիսին կարող է լինել դասավորությունը փոխգործակցության մեխանիզմների հարցում, քանի որ ազդեցության լծակների հարցում մեկ պետությունը կարող է առավելություն ունենալ մյուսների նկատմամբ։
Մյուս կողմից՝ շատ ուշագրավ հանգամանք է, որ թուրքական կողմի առաջարկած վեցակողմ համագործակցության տարածաշրջանային հարթակից դուրս է մնում Արևմուտքը։ Ճիշտ է՝ Արևմուտքը շատ հզոր ազդեցության լծակներ չունի Հարավային Կովկասում, բայց արևմտյան երկրները ևս կարող են դերակատարություն ունենալ տարածաշրջանում թուրքական ազդեցության աճը զսպելու հարցում։ Եվ այս հարցում հատկապես մեծ դերակատարություն ունի Եվրամիությունը։ Պատահական չէ, որ օրերս Եվրոպական հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում կոշտ քննադատության է ենթարկում թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, որը հանգեցրել է ժողովրդավարության հետընթացի։
Ուշագրավ է, որ զեկույցում շեշտվում է, թե Թուրքիան առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ջանքերին աջակցելու գործում՝ տրամադրելով ռազմական օգնություն, հետախուզական տվյալներ ու զենք, և աջակցություն օտարերկրյա զինյալների տեսքով։ Ուստի ԵՄ երկրների հետ ևս առանձին աշխատանքի կարիք կա, որպեսզի ԵՄ-ն ևս ներկայացված լինի տարածաշրջանային համագործակցության ձևաչափում և թույլ չտա Թուրքիայի դիրքերի չափից ավելի ամրապնդում։ Բայց ամենամտահոգիչն այն է, որ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ ճկունություն ցուցաբերելու փոխարեն արդեն հակվել են նրան, որ ինչ պահանջներ իրենց առաջ դնեն Թուրքիան ու Ադրբեջանը, նոր պատերազմի սպառնալիքը կանխելու անվան տակ գնան դրանց անվերապահ կատարմանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1049 դիտում
10:18 09-06-2015
Ինչո՞ւ զոհաբերվեցին Էրդողանի հավակնությունները. ՀԱ
12292 դիտում
17:32 01-01-2018
Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները. Մակրոն
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1384 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ