211652_close_icon
views-count1129 դիտում article-date 19:04 27-10-2021

Շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով նոր գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով

2021 թվականի հոկտեմբերի 27-ին շրջանառության մեջ է դրվում երկու նամականիշով գեղաթերթիկ «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով:
 
Գեղաթերթիկի մարումը կիրականացնեն Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառան, ՀՀ արտաքին գործերի նախարարԱրարատ Միրզոյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Գեղաթերթիկի յուրաքանչյուր նամականիշն ունի 630 ՀՀ դրամ անվանական արժեք:Գեղաթերթիկի ձախ նամականիշի վրա պատկերված է Հովհաննես Պողոս II Պապը, ով այցելել էր Հայաստան 2001 թվականին, իսկ գեղաթերթիկի աջ նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս Պապը, ով այցելել էր Հայաստան 2016 թվականին: 
 
Գեղաթերթիկի վերին և ստորին հատվածներում նշված են «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան» և «ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
Գեղաթերթիկի խորապատկերին ներկայացված է Խոր Վիրապի վանքը և Արարատ լեռը:
 
 
Թողարկման օրը` 27հոկտեմբերի2021թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 30,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը`100,0 x 80,0 մմ
Տպաքանակը՝ 25 000 հ.
 
 
 
 

Նմանատիպ նյութեր