1613 դիտում
10:07 09-11-2021
Իշխանությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցը վստահել է ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նույն օրը իշխանության կողմից որոշում է կայացվել, որ անկախ նրանից, թե իշխանության կողմից ով կնշանակվի ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, պղնձամոլիբդենայինում կադրերի ու նշանակումների հարցով զբաղվելու է Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանը։
Ստացվում է, որ Կապանում ընտրություններից առաջ իշխանությունը լծակներ է տալիս իր թեկնածուին, որպեսզի վերջինս կարողանա ձայն հավաքել ու հասնել իշխանության համար բաղձալի հաղթանակին։
Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում այսօր աշխատում են հարյուրավոր կապանցիներ, որոնք այդ աշխատանքով իրենց ընտանիքի ապրուստի միջոցներն են հոգում, եւ, փաստորեն, Կապանի ՏԻՄ ընտրություններում նրանց կատարած ընտրությունից է կախված լինելու՝ կշարունակեն արդյոք աշխատել պղնձամոլիբդենային կոմբինատում, թե ոչ։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Դանիելյանն այս օրերին անգամ կապանցիներին աշխատանքի խոստումներ է տալիս, ասում է, որ նոր աշխատատեղեր կբացի, ու վերջիններս աշխատելու հնարավորություն կստանան։ Սակայն բացառված չէ նաեւ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Դավիթ Դանիելյանը փորձի վրեժխնդիր լինել կապանցիներից՝ նրանցից շատերին ազատելով պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3848 դիտում
14:34 05-06-2019
Ոգևորիչ, ուրախալի և վերջապես արժանավոր կադրերի նշանակումների ականատես եղանք. Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն
817 դիտում
08:11 04-04-2024
ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի հետ. իշխանությունը դրական է տրամադրված․ «Ժողովուրդ»
4716 դիտում
14:23 09-12-2019
12 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական թեկնածու և անկուսակցականներ
Այս բաժնից
1378 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»