52933 դիտում
15:39 16-11-2021
Պայթյուն Շիրակի մարզում. 18-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել զորամասի և գերեզմանների հարևանությամբ գտնվող տարածքից. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետը:
ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտյոմ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրիի բնակիչ, 18-այա Տիգրան Ու.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող զորամասի և գերեզմանների հարակից ճանապարհից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկաններն արդեն հայտնաբերել են դեպքի վարը, որտեղ սահմանազատել են տարածքը և այս պահին աշխատում են փորձաքրեագետները:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փաստի առիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)