Ազատագրական շարժման ներկայացուցիչները կարճ ժամանակով խաթարել են մետրոյի աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
armtimes.com-ը գրում է. Ազատագրական շարժման ներկայացուցիչները այսօր կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Խմբի անդամները ֆեյսբուքյան իրենց էջերում տեսանյութեր են հրապարակել մետրոյի կայարաններից, որոնցում քաղաքացիները դժգոհում ու վրդովմունք են հայտնում իրենց պատճառված անհարմարությունների ու մետրոյի բնականոն աշխատանքի խոտանման համար:
Հիշեցնենք, շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը, նրանք ևս մասնակցում էին մետրոպոլիտենի աշխատանքի դադարեցման ակցիային:
Ժամանած ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիաների մի շարք մասնակիցների, կարճ ժամանակ անց մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:
Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության կարճ միջոցառումներ։ Շարժման անդամների խոսքով, իրենք պայքարում են հայրենիքի փրկության համար