6820 դիտում
18:55 23-08-2018
Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը. Հուշարձանների պահպանության ծառայության պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնվորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը` հուշարձանի անվանման վերաբերյալ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների խոսքով «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ահնրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։
Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից:
Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ»,-ասված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/22/1103588/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 22-ին, մի խումբ անհայտ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որտեղ պեղումներ էին իրականացվում՝ ուրարտագետ, հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:
10-15 երիտասարդներ, որոնցից մեկը ներկայացել էր մասնագիտությամբ բժիշկ, մյուսը` լրագրող, շուրջ 1,5 ժամ խաթարել էին հնագետների աշխատանքը: Նրանք վիրավորանքներ էին հնչեցրել պեղումներ իրականացնողների հասցեին ու պահանջել իրենց խոսքով՝ «չվիրավորել հուշարձանը»: Բողոքավորներն ասել էին, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3966 դիտում
16:44 31-10-2019
Փայլան.«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»
5377 դիտում
15:30 10-06-2017
Արգենտինայում երգող օդաչուն խաթարել է օդանավակայանի աշխատանքը