2367 դիտում
09:49 01-12-2021
Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական բեռ դնելու՝ զինծառայողների համար փոքրիկ արտոնություն սահմանել: Իսկ արտոնությունը մեր բոլորի անդորրն ու սահմանի անվտանգությունը հսկող տղաներին բժշկական առաջնահերթություն տալուն է վերաբերում:
«Չկա առաջնահերթություն, ստացվում է՝ պետությունը որևէ երաշխիք առաջնահերթության մասով չի տալիս զինծառայողին: Օրենքի նպատակը զինծառայողների համար մոտիվացիա ապահովելն է, որպեսզի նրանք իրենց առավել պաշտպանված զգան պետության կողմից, զգան, որ ուշադրության կենտրոնում են: Ինչպես նաև զինծառայության գրավչության բարձրացմանն է ուղղված այս նախագիծը»,- հավելում է Թ. Թովմասյանը:
Նկատենք, որ Թովմասյանի բարձրաձայնած նույն մտահագությունները նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաոյանն է արաձանագրել: Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ներկայացրեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1217 դիտում
19:45 16-09-2022
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2963 դիտում
12:57 23-02-2017
Գործադիրը հավանություն տվեց զինծառայողներին ծխախոտի հատկացումը դադարեցնելու մասին նախագծին
2102 դիտում
16:41 13-11-2014
«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը հայտարարել է Էբոլան բուժելու առաջին կլինիկական փորձարկումների մասին
Այս բաժնից
1345 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
841 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»