211652_close_icon
views-count1532 դիտում article-date 09:46 15-12-2021

Ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանն ու Թուրքիան դաշնակիցնե՞ր են, հակամարտող կողմե՞ր, թե՞ թշնամական երկրներ, եւ որքանո՞վ է տուժում Հայաստանի շահը երկու պետությունների միջեւ տեղի ունեցող զարգացումների հետեւանքով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի շրջանակներում զրույցի ժամանակ ակադեմիկոս, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրեց հետեւյալ կերպ. ռազմավարական առումով հակառակորդներ են, մարտավարական առումով՝ փորձում են որոշակի շահեր գտնել եւ հավասարակշռել միմյանց. «Երկուսի ռազմավարական նպատակները շատ դեպքերում հակադրվում են իրար, ինչպես օրինակ՝ Հարավային Կովկասում, որը Խորհրդային Միության փլուզումից հետո տասնամյակներ շարունակ եղել է Ռուսաստանի միանձնյա ազդեցության գոտի։ Հիմա Թուրքիան մխրճվել է Հարավային Կովկաս եւ փորձում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն՝ այստեղ ռազմավարական առումով հանդես են գալիս որպես հակառակորդներ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանն ու Թուրքիան վերջին տարիներին գտնում են այնպիսի մարտավարական բնագավառներ, որտեղ կարողանում են համագործակցել։ Դրա վառ օրինակներից է Սիրիան»։

Անդրադառնալով «3+3» ձեւաչափին՝ ակադեմիկոսն ընդգծեց, որ այն թուրքական նախաձեռնություն է, որով Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում որոշում կայացնող կենտրոններից մեկը դառնալ Ռուսաստանի հետ միասին։ «2008-ին եւս Թուրքիան նմանատիպ նախաձեռնությամբ հանդես եկավ։ Այն ժամանակ «3+2» էր, որի մեջ էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Հիմա ավելացել է Իրանը։ Թուրքական տեսակետից այս նախաձեռնությունների իմաստը եւ նպատակը հետեւյալն է՝ օրինական իրավունք ապահովել Թուրքիայի համար՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով»,- պարզաբանեց արեւելագետը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր