2854 դիտում
10:07 23-12-2021
Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջամտությամբ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, այս հանդիպումը այդքան էլ չի մեղմացրել ԲԴԽ նախագահի եւ վարչապետի միջեւ առկա լարվածությունը, ասել է թե՝ Ջհանգիրյանի խնամու գործոնը իրավիճակը չի փոխում։
Ի՞նչ է կատարվում. այս տեղեկությունը փորձեցինք պարզել ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանից, ինչի ի պատասխան՝ նա կտրուկ արձագանքեց. «Զառանցանքները չեմ մեկնաբանում»: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 1-ին գրել էինք, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող են փնտրում։ «Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի:
Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են:
Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից դժգոհ է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանը, որը «կասկածվում է» ԲԴԽ նախագահի ԺՊ-ի նկատմամբ անվստահություն ձեւավորելու մեջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2143 դիտում
19:11 18-09-2019
Գագիկ Ջհանգիրյանն արդարացվեց. Վճռաբեկ դատարանը հրապարակել է որոշումը. Փաստինֆո
4644 դիտում
14:51 27-10-2019
20 տարի անց է՞լ պիտի լռենք, եղբայր. ժամանակն է, որ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյան
7331 դիտում
23:40 04-03-2021
Գագիկ Ջհանգիրյանն իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել՝ ընդամենը 501 հազար 500 դրամ
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»