211652_close_icon
views-count4633 դիտում article-date 20:35 17-01-2022

Նորավանի դպրոցի տնօրենի գործն ուղարկվել է հակակոռուպցիոն կենտրոն. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Սիսիանի ոստիկանությունում՝ Նորավանի դպրոցի տնօրեն Վարդիկ Առաքելյանի նկատմամբ  նախապատրաստված նյութերն օրերս ուղարկվել են  հակակոռուպցիոն կենտրոն։ Ըստ այդ նյութերի՝  տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝  2020թ. սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին պատմության կաբինետի վարիչ՝ Ա. Ա.-ից պահանջել եւ ստացել է կաբինետի համար նախատեսված ընդհանուր 36.000 դրամը։

Հայոց լեզվի եւ գրականության կաբինետի վարիչ՝ Ա. Մ.-ից 2021թ. մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պահանջել եւ ստացել է դասաժամերի փոխարինման եւ կաբինետի համար նախատեսված ընդհանուր 98.000 դրամը։

Տարրական դպրոցի  ուսուցչուհի Բ. Բ.-ից 2021թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մի քանի դասաժամ այլ ուսուցչուհու փոխարինելու համար իրեն տրված 8.000 դրամ աշխատավարձը տնօրենը պահանջել եւ ստացել է, պատճառաբանելով, որ ջրի խողովակները պետք է փոխեն:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր