3577 դիտում
11:02 21-01-2022
Գևորգ Կոստանյանը` Կրեմլում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, եւ, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաեւ առավել փոքր ձեւաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:
Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որեւէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գեւորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան:
Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, եւս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, ե՛ւ ՌԴ-ն ե՛ւ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում: Թերեւս, դրա համար էլ, ոչ միայն Կրեմլ են հրավիրել նրան, այլեւ՝ 300-ամյակի աննախադեպ միջոցառումներին, ինչը հատկանշական է եւ գնահատական՝ առաջադրված մեղադրանքին:
Հիշեցնենք նաեւ, որ ամիսներ առաջ, էլի Կրեմլում, Կոստանյանը դստեր հետ մասնակցում էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը եւ նստած էր առաջին շարքում, որը ցուցադրվում էր ՌԴ Առաջին հեռուստաալիքով: Ինչպես մի առիթով տեղեկացրել էինք՝ այժմ Կոստանյանը ՌԴ դատախազության ակադեմիայում դասավանդում է՝ վերապատրաստելով ՌԴ դատախազներին:
Փաստորեն, Գեւորգ Կոստանյանը կարողացավ ե՛ւ ՌԴ, ե՛ւ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն եւ ապօրինի է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5150 դիտում
09:52 09-08-2016
Գևորգ Կոստանյանը մեկնել է արտասահման վիրահատության ենթարկվելու համար. «Ժողովուրդ»
3940 դիտում
10:31 14-09-2016
Ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովին հրաժարականի դիմում չներկայացրեց. «Ժողովուրդ»
2855 դիտում
10:23 24-01-2019
Պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտել է Գևորգ Կոստանյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1297 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»