2706 դիտում
19:53 01-02-2022
Նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկվել է, սակայն ինքնաբացարկ եմ հայտնել. Ալեն Սիմոնյան
Tert.am-ը գրում է. Ճիշտ չեն այն խոսակցությունները, թե Խաչատուր Սուքիասյանն է առաջարկել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, նա ընդհանրապես կապ չունի, պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում և չի էլ կարող մասնակցել, որովհետև չի հանդիսանում վարչության անդամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի ժ/պ, ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՔՊ–ում նախագահի թեկնածու շուրջ քննարկումներին։
«Թեկնածուի առաջադրման քննարկումը առաջին հերթին տեղի է ունեցել վարչության ֆորմատով, քննարկվել են նաև այլ թեկնածուներ, շատ երկար է եղել քննարկումը, տարբեր փաստարկներ են բերվել, դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց Վահագն Խաչատուրյանը։ Ինքս անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով և պարկեշտությամբ լավագույնս կիրականացնի այն պարտականությունները, որը նախատեսվում է»,– ասաց նա։
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ իր թեկնածությունը ևս քննարկվել է նախագահի պաշտոնում, Սիմոնյանը նշեց, որ իր թեկնածությունը եղել է, սակայն ինքնաբացարկ է հայտնել։
Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատությանը, թե Վահագն Խաչատուրյանը չի կարող որպես նախագահ իրականացնել ապաքաղաքական գործունեություն, քանի որ գործադիր իշխանության անդամ է, Սիմոնյանը նշեց. «Մենք ում էլ առաջադրենք, ընդդիմությունը մի բան ասելու էր։ Տեսել ենք ընդդիմության թեկնածուներին, կարող եմ իրենց հանգստացնել` Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել։ Ես գիտեմ, որ մենք լավ ընտրություն ենք կատարել»։
Հարցին` հայտնի դարձել է արդյոք, թե որն էր Արմեն Սարգսյանի հրաժարականի իրական պատճառը, Սիմոնյանը պատասխանեց. «Ես հիմա կատարում եմ նախագահի պարտականությունները և կոռեկտ չեմ համարում պաշտոնական հայտարարությունից զատ որևէ այլ մեկնաբանություն անեմ։ Իր հրաժարականի տեքստում ամեն ինչ գրված էր, որը ի գիտություն ենք ընդունել»։
Խոսելով նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցում ընդդիմության հետ հնարավոր համագործակցությանը, Սիմոնյանը նշեց․ «Ընդդիմություն ասելով՝ ես չեմ պատկերացնում, թե մենք ում հետ ենք բանակցելու։ Խորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ և ոչ, չենք պատրաստվում որևէ ձևով համագործակցել, որովհետեւ դրա կարիքը չկա»։

Նմանատիպ նյութեր
3955 դիտում
17:34 26-04-2014
Նախագահը Գալուստ Սահակյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում
10591 դիտում
16:31 09-10-2014
Գագիկ Ծառուկյանը թեժացնում է աշունը. նա պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում
3385 դիտում
13:18 04-09-2018
Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
655 դիտում
17:02 23-10-2024
ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ ընտրեց
1324 դիտում
16:52 23-10-2024
Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ