211652_close_icon
views-count64009 դիտում article-date 20:22 05-03-2022

Մինչ կժամանեին հրշեջները, «գոլդ» համարանիշներով Porsche Cayenne-ում առաջացած կրակը տեղի ուժերով մարել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 4-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, Porsche Cayenne-ը մակնիշի ավտոմեքենա է այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը, տեղի ուժերով մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը: Այրվել է ավտոմեքենայի սրահը մասնակի և էլ. մալուխները:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Պետիկ Հարությունյանին, ով հայտնել է, որ հրաժարվում է ճանապարհային ոստիկանների և հրշեջ-փրկարարների ծառայությունից:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր