211652_close_icon
views-count28663 դիտում article-date 16:20 06-03-2022

Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան. Զելենսկի

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օդեսայի հնարավոր ռմբակոծումը կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության նոր ռազմական և պատմական հանցագործությունը։ Այս մասին հաղորդում է «Украинская правда»-ն:

Զելենսկին ընդգծել է, որ «Ուկրաինան իրեն քաղաքակիրթ է պահում նույնիսկ ագրեսորի դեմ, ով գործում է նենգորեն, ինչպես ահաբեկիչը՝ խախտելով պատերազմի կանոնները»։

«Անկախ ամեն ինչից, մեր հրթիռները ի պատասխան չեն ընկնում Ռուսաստանի կամ Բելառուսի քաղաքացիական թիրախների վրա։ Խաղաղ մարդկանց, խաղաղ քաղաքների դեմ. Ժիտոմիր, Կորոստեն, Օվրուչ, Կիևի արվարձաններ, հարավային քաղաքներ»,- ասել է Զելենսկին և հավելել, որ Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան:

«Նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ռուսները միշտ եկել են Օդեսա. Օդեսայում միշտ միայն ջերմություն ենք զգացել։ Միայն անկեղծություն։ Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»,- տեսաուղերձում նշել է Ուկրաինայի նախագահը:

Նմանատիպ նյութեր