63114 դիտում
10:32 08-03-2022
Վարորդական իրավունքի վկայականի փոխարեն պլաստիկ քարտ. վարորդները դժգոհում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ վարորդները բողոքում են, որ վարորդական իրավունքի վկայականի փոխարեն իրենց տալիս են ժամանակավոր թուղթ, ոչ թե պլաստիկ քարտ։ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած վարորդների խոսքերով՝ երբ մոտենում են Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի փոխեն իրենց վարորդական իրավունքի վկայականը, այն պլաստիկ քարտի տեսքով չեն ստանում. վարորդներին տալիս են ժամանակավոր թուղթ եւ հորդորում մոտենալ երկու ամսից:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին՝ նշելով, որ Հայաստանի սահմանների ներսում ժամանակավոր (թղթից) վկայականով վարելու դեպքում խնդիր չի ծագի, իսկ այն քաղաքացիները, որոնք Հայաստանից պետք է մեկնեն եւ կարիք ունեն վարորդական վկայականը փոխելու, ապա նրանց տրամադրվում է վարորդական վկայականի պլաստիկ քարտ: «Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանությունից վստահեցրին նաեւ, որ հաշված օրերի ընթացքում այս խնդիրը կկարգավորվի: Հուսանք՝ կկարգավորվի. հետեւողական կլինենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
57644 դիտում
13:45 25-08-2018
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան. Tert.am
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»