1816 դիտում
09:19 15-03-2022
«Միասնականությամբ ենք հաջողելու, պատրաստ եմ աշխատել բոլորի հետ»․ Ռոբերտ Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզպետարանում պաշտոնապես ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, հայտնում է Aravot.am-ը։
Նախ` Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։
Շնորհավորելով ու ներկայացնելով Ռոբերտ Ղուկասյանին՝ նախարարը նշեց, որ բացի այն փորձն ու գիտելիքները, որ ունի նորանշանակ մարզպետը, կարեւորում է այն, որ Ռոբերտ Ղուկասյանը, որպես Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում։ «Համոզված եմ, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաեւ իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագ ներգրավվելու համար»,-ասաց նախարարը։
Վերջինիս խոսքով, Սյունիքում միասնական աշխատանքի կարիք կա, քանի որ մարզում շատ մեծ ծրագրեր են կյանքի կոչվելու՝ սկսած կրթականից մինչեւ անվտանգային։
«Սյունիքում միասնականություն է պետք, տեղի են ունեցել համապետական, համայնքային ընտրություններ, մարզպետ է փոխվել ու կան պաշտոնյաներ, որոնք պիտի համախմբված աշխատեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2417 դիտում
22:00 26-04-2021
«Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք». Ռոբերտ Քոչարյան
1352 դիտում
12:57 28-05-2019
Միայն մեր ազգի միասնականությամբ կարող ենք կերտել բոլորիս երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը. Գագիկ Ծառուկյան
Այս բաժնից
1444 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
859 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին