211652_close_icon
views-count24929 դիտում article-date 10:21 16-03-2022

Դավիթ Համբարձումյան․ «Ծառայելու եմ բնակչությանը, կուսակցությունը կապ չունի». aravot.am

Aravot.am-ը գրում է. «26 գյուղ և Մասիս քաղաքն ընդգրկող Մասիս խոշորացված համայնքի նոր ընտրված ղեկավար Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթած միակ ՀՀԿ-ական համայնքապետն է։

Հարցազրույցից օրեր առաջ են նշանակվել նոր գյուղապետերն ու հաստատվել բյուջեն։ Համայնքապետին ուղղված առաջին հարցը սա էր․ «Մեր համայնքում /Դարակերտ գյուղ/ դուք չեք հաղթել, սակայն շնորհավորում ենք, քանի որ առաջին անգամ իրական մրցակցային ընտրություն է եղել։ Չե՞ք կարծում, որ չլինեին հին, կարծրացած, նախկին գյուղապետերը, չէիք ընտրվի»։

«Ընտրարշավի ժամանակ էլ համոզվեցի, որ մարդիկ հոգնել էին արդեն»,- դիտարկման հետ համաձայնում է համայնքապետը։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններին, երբ իրականում երիտասարդ հանրապետականը հաղթեց ստաժավոր հանրապետական գյուղապետերին, մարդկանց պասիվությունը բազմաթիվ պատճառներ ուներ, բայց հաստատ չէին երազում հին բարքերի վերադարձ: Դավիթ Համբարձումյան քարոզողները շրջանցում էին նրա կուսակցական լինելը՝ որտե՞ղ տեսաք Սերժ, երիտասարդ է, մեր հարեւան գյուղացին է, աղբահանություն կկազմակերպի, քավորս է, գյուղերին ու Մասիսին լավ կնայի։ Խոշորացված համայնքի առաջին իրական ընտրությամբ կոտրվեց անհավատությունը, թե ժողովրդի ընտրելով, մեկ է, բան չի փոխվելու։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր