211652_close_icon
views-count1159 դիտում article-date 17:06 17-03-2022

Պատերազմով և կովիդով պայմանավորված երկարաձգվել է ընկերությունների պարտավորությունների կատարման ժամկետը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց թույլ տալ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (այդ թվում՝ նվիրաբերություն, փոխանակում), օգտագործման տրամադրման (վարձակալություն, անհատույց), ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքում սուբյեկտների կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարի) կատարման ժամկետները 2020 թվականի կտրվածքով համընկնման դեպքում՝ վերջիններիս կողմից ստանձնած պարտավորությունների (բացառությամբ վարձավճարների) կատարման ժամկետները երկարաձգել 1 տարով։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետգույքի կառավարման կոմիտեի հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում առկա են դեպքեր երբ վերջիններս ստանձնել են ներդրումային պարտավորություններ (իրականացնել շինարարական աշխատանքներ, ձեռք բերել շարժական գույք և այլն)։

Կոմիտե են ստացվել դիմումներ այն մասին, որ ներդրումային պարտավորություններ ստանձնած սուբյեկտները ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի տարածմամբ և 44-օրյա պատերազմով պայմանավորված ներկայացրել են նախապես ստանձնած պարտավորությունների կատարման անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ՝ խնդրելով երկարաձգել պարտավորությունների կատարման նպատակով  սահմանված վերջնաժամկետները։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել խնդրահարույց ժամանակահատվածում պարտավորություն ստանձնած սուբյեկտների կողմից կատարման ենթակա պարտավորությունների  ժամկետները երկարաձգել։

Նմանատիպ նյութեր