211652_close_icon
views-count1643 դիտում article-date 16:22 24-03-2022

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը

ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Մարտի 24-ի առավոտյան ռուսական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»,-ասել Է Կոնաշենկովը՝ հանդես գալով մարտի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել Է գերճշգրիտ զենքով Կիեւի արվարձանում հակաօդային պաշտպանության համակարգերին հարվածներ հասցնելու մասին. ոչնչանցվել Է ինը C-300 համակարգ եւ չորս «Բուկ-Մ1» համալիր:

«Մարտի 23-ի երեկոյան եւ մարտի 24-ի գիշերն ուկրաինական զինված ուժերի ռազմական օբյեկտներին հարվածներ են հասցվել ծովային եւ օդային բազավորման մեծ հեռահարության գերճշգրիտ զենքով: Հասցված հարվածների հետեւանքով Կիեւից հարավ գտնվող Դանիլովկա բնակավայրում ոչնչացվել Է զենիթային հրթիռային համալիրների 13 արձակման կայանք, այդ թվում՝ ինը C-300 եւ չորս «Բուկ-Մ1», միավորման շտաբը եւ հրթիռա-հրետանային սպառազինության պահեստը՝ Դոնեցկի մարզի Բախմուտ բնակավայրում, ինչպես նաեւ ազգայնական գումարտակի տեղաբաշխման ժամանակավոր կետը՝ Լիսիչանսկ քաղաքում»,-ասել Է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր