1261 դիտում
10:39 26-03-2022
Հոյակապ արդարացում՝ սեփական անճարակության համար․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այսօրվա իշխող կուսակցության ներկայացուցիչները մի «հետաքրքիր» սովորություն ունեն. երբ լրագրողները նրանց անհաճո հարց են տալիս կամ երբ ընդդիմադիր պատգամավորները քննադատություն են հնչեցնում, նրանք, ըստ էության պատասխանելու փոխարեն, տալիս են «ունիվերսալ» պատասխան՝ «գնացեք դա ձեր տերերից հարցրեք»:
Առաջ՝ «նախահեղափոխական» շրջանում, նման ձեւով խոսքը «կտուրն էին գցում» օլիգարխները. «Աղջիկ ջան, քեզ իշքա՞մ փող են տվել, որ դու էդ հարցը տաս»: Բայց հիմա այդ, թույլ տվեք ասել, «ռաբիզ» հռետորական հնարքը դարձել է համընդհանուր, եւ նույնիսկ այն պատգամավորներն ու նախարարները, որոնցից, կարծես թե, կարելի է ինչ-որ տեղ ակնկալել ինտելեկտի ավելի բարձր մակարդակ, անշեղորեն կիրառում են այն:
Դրա հիմքում ընկած է այն քարոզչական թեզը, թե բոլոր բացասական երեւույթները, որոնք կան հիմա, պայմանավորված են, կանխորոշված են 10, 20 կամ 30 տարի առաջ կատարված իրադարձություններով: Եթե անգամ չի հաջողվում անմիջական կապ գտնել դրանց միջեւ, ապա, միեւնույն է, կարելի է հոգեվերլուծության «ազատ ասոցիացիաների» միջոցով գալ եւ հանգել անցյալին:
Օրինակ, կառավարությունը չի ուզում հրապարակել այն գումարի չափը, որը հարկատուները ծախսել են պետական ամառանոցի վերակառուցման վրա, որտեղ հիմա ապրում է վարչապետը: Ինչո՞ւ չի ուզում: ՔՊ-ական պատգամավորը բացատրում է՝ որովհետեւ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի մեծ գումար է ծախսել՝ Աֆրիկայում առյուծ սպանելու վրա: Եթե ինձ հարցնեք, ապա երկրորդ նախագահը շատ վատ է վարվել՝ հաճույքի, զվարճանալու համար կենդանի սպանելն անընդունելի է: Բայց ի՞նչ կապ ունի դա այսօր բյուջեից ծախսվող գումարների հետ:
Սակայն այս խնդիրները, թեեւ շատ կարեւոր են, բայց ճակատագրական նշանակություն չունեն: Ճակատագրականն, իհարկե, մեր ժողովրդի անվտանգությունն է, եւ այստեղ մեր իշխանությունը դրսեւորում է նույն, մեղմ ասած, թեթեւամիտ վերաբերմունքը: Ինչո՞ւ են ադրբեջանցիներն առանց գազի թողել Արցախի մեր հայրենակիցներին: Որովհետեւ Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 19-ին ստորագրել էր Ստամբուլի խարտիան: Ինչո՞ւ են հիմա՝ 2022 թվականի մարտի վերջին ադրբեջանցիները Հայաստանում եւ Արցախում նոր տարածքներ ու նոր բնակավայրեր գրավում: Որովհետեւ 2016 կամ 2006 թվականին Սարգսյանը կամ Քոչարյանը բանակցում էին այն ամենի մասին, ինչը հիմա կորցնում ենք:
Եկեք զուտ տեսականորեն ընդունենք, որ այդ ամենը ճիշտ է («նախկիններին» թող իրենց կուսակցությունները պաշտպանեն): Բայց անընդհատ դրա մասին խոսելը վտանգավոր է, վնասակար է պետության համար. եթե ներկա ողբալի վիճակը կանխորոշված էր 1991 թվականին (այդպիսի միտք էլ են հնչեցնում), ապա նախ՝ ամբողջ պայքարն ու զոհողություններն անիմաստ էին, եւ ամենակարեւորը՝ հիմա էլ ոչինչ հնարավոր չէ անել: Հոյակապ արդարացում է սեփական անճարակության համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3048 դիտում
21:20 06-08-2014
Անճարակության պարտակում՝ հիմարացնելու ճանապարհով
2414 դիտում
11:28 24-08-2019
Հանքարդյունաբերության հարցում գործ ունենք իշխանության անճարակության հետ․ «Ժամանակ»
1368 դիտում
10:43 14-04-2021
Մեր ազգին այս նվաստացմանը հասցրած իշխանությունը շարունակում է իշխել, ձև անելով, որ ամեն ինչ հոյակապ է․ «Առավոտ»
Այս բաժնից
1390 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1969 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1774 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ