211652_close_icon
views-count2297 դիտում article-date 12:58 28-03-2022

ՄՊՀ-ն հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը. շուկան մրցակցային է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

«Հում կաթ» ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։

Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են ՀՀ գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։

Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։

2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի  48 տնտեսավարող սուբյեկտի կողմից։

Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։

Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։

Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնամթերքի տեղական արտադրությունը բավարարում է պահանջարկի 90-99 տոկոսը։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր