211652_close_icon
views-count1468 դիտում article-date 16:24 30-03-2022

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում է, կժամանի նաև Երևան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն այս օրերին Հարավային Կովկասում է: Հաղրոդում է «Ազատությունը»։

Նախօրեին նա եղել է Թբիլիսիում, իսկ այսօր ժամանել է Բաքու: Սպասվում է, որ այցի ընթացքում Ռաուն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան:

Զբիգնև Ռաուի տարածաշրջան այցը միտված է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը:

Նմանատիպ նյութեր