895 դիտում
12:59 06-07-2023
Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը. «Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ»
Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:
Փաշինյանը նաեւ հավելեց. «Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1489 դիտում
13:55 14-05-2023
Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը. հաջորդիվ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումն է
1018 դիտում
14:57 27-06-2024
Հայաստանը պատրաստ է 1 ամսում ավարտուն տեսքի բերել խաղաղության պայմանագրի տեքստը և ստորագրել այն. Արարատ Միրզոյան
1243 դիտում
19:11 18-02-2023
Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի ու Լաչինի շրջափակման հարցերին
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»