211652_close_icon
views-count1117 դիտում article-date 20:24 05-04-2022

Իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս. Հայկ Մամիջանյան

News.am-ը գրում է. Ես եկել եմ ոչ թե ելույթ ունենալու, այլ զրուցելու այն մարդկանց հետ, որոնք անձրեւի տակ, ձյան տակ պայքարել են շատերի փոխարեն, բայց բոլորի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Այստեղ կանգնած մարդիկ հասկանում են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխվորն է, բայց նույնքան էլ Արցախը Հայաստանի անվտանգության գրավականն է: Այնտեղ կասկադում իրար ձեռք-ձեռքի բռնած սիրահար զույգի անվտանգության երաշխավորը Արցախի սահմանին ավտոմատը պինդ բռնած զինվորն է: Իսկ այ իշխանությունը չի համարձակվում ասել, որ մեր հայրենիքը օկուպացված է: Վախենում են օկուպանտից: Սխալվում են, պետք է վախենան նրանցից, որոնք երկու անգամ ու դեռ շատ անգամներ ծնկի են բերելու օկուպանտին»:

Նա դիմեց զոհերի հարազատներին. «Ես եկել եմ ներողություն խնդրեմ, որ ես կամ, իսկ իրենք չկան: Եկել եմ ասեմ, որ իրենց հերոս զավակների պահած հողը պատառ-պատառ իրենց մեջքի հետեւից ծախում են: Սուտ է, իրենց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս: Ու այդ ծախելն անում են դեմքի այնպիսի արտահայտությամբ, կարծես բոլորիս փրկություն են բերել: Մի բան էլ մեր վրա են մուննաթ գալիս:

Եկել եմ զրուցեմ պայքարից հիասթափված մեր ընկերների հետ: Մարդկանց հետ, որոնք հասկանում են, որ Արցախի խնդրի լուծման բանալին Բրյուսելում, Վաշինգտոնում ու Բրյուսելում չէ, այլ Երեւանում: Բայց մարդիկ հոգնել են անհաջողություններից, մեզ դժվար են հավատում: Կներեք, բայց դուք ինքներդ ձեզ պետք է հավատաք: Գուցե ընդդիմությունը շատ սխալներ ունի, բայց ճանապարհից հետ կանգնելու տարբերակ չկա:

Ես դիմում եմ երկրից արտագաղթող մարդկանց: Ախր ուր եք փախչում, լավ, որ ձեր տանը կռիս ու տառական է հայտնվում, տնից փախնում ե՞ք: Չէ, քշում եք կտռիսին ու տառականին:

Ես եկել եմ զրուցեմ մեր քույրերի ու եղբայրների հետ, որոնք 2018-ին ասում էին՝ Արցախը տնք, հանգիստ ապրենք, որոնք ուրախացան սեփական կետից բանակցություն սկսողից: 4 տարի անց ոչ միայն Արցախը բանակցային սեղանին չի, այլ Հայաստանը բանակցային սեղանին չի, առանց մեզ մեր ապագան են որոշում:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր