1359 դիտում
09:09 09-04-2022
ՔՊ-ական պատգամավորները ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունն ընդդեմ լրագրողների հերթական օրինագիծն է շրջանառել: Արցախի ու Հայաստանի անվտանգության, երկրի սահմանների պաշտապանության, աղետալի պատերազմի հետեւանքով առաջ եկած ու չլուծված, բանակն օր առաջ վերազինելու հարցերը թողած՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցերը, խոսքները մեկ արած, թևքերը քշտել, լրագրողներին են անցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանն են «գլուխգործոց» նախագծի հեղինակը, ըստ որի՝ պետական գերատեսչությունները կարող են որոշել՝ լրատվամիջոցը ներկայացնող լրագրողներից ով կարող է հավատարմագրվել պետական կառույցում, ով՝ ոչ: Ավելին՝ ցանկացած պահի հղում անելով կարգապահական ինչ-ինչ դրույթների՝ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը: Նախկին լրագրողների (նրանց մասնագիտական որակի մասին գնահատականներ տալուց զերծ ենք տալիս) մի ստվար բանակ մեկտեղած իշխող ուժը՝ ՔՊ-ն, կուսակցության ծրագրի մեջ ասես չգրված դրույթ ունի, ըստ որի՝ ամեն գնով պետք է փորձի հալածել լրագրողներին ու խոչընդոտել նրանց աշխատանքը: 2018-ի իշխանափոխության օրերին, սակայն, «արդարադատները», կոկորդները պատռելով, խոսում էին թափանցիկ, անկաշկանդ ԶԼՄ-ների ու լրագրողների իրավունքների մասին:
Լրագրողն, իհարկե, պետք է ու պարտավոր է հետևել լրագրող-պաշտոնյա էթիկետի գրված ու չգրված բոլոր նորմերին, զուսպ լինի թե՛ վարքի, թե՛ ձևակերպումների մեջ, տարբերի վիրավորանքն ու քննադատությունը, քաղաքական գործընթացների սուբյեկտի չվերածվի ու փորձի պահել անկողմնակալության նշաձողը, սակայն այն, ինչ անում են մեօրյա իշխանավորները, պարզապես մանրախնդրություն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1873 դիտում
10:39 28-05-2014
ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում գրել․ Ժողովուրդ
2717 դիտում
09:41 21-01-2022
ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում․ «Ժողովուրդ»
1780 դիտում
09:19 05-03-2022
ՔՊ-ական պատգամավորները կուլ գնացին համընդհանուր որոշմանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»