3272 դիտում
09:41 12-04-2022
Ռուսաստանից ժամանած միգրանտների մեջ մեծ թիվ են կազմում կանայք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Միգրացիոն պատկերը ՀՀ-ում 2020 թվականին» փաստաթուղթը: Ըստ այդմ՝ 2015-2020թթ. ընթացքում, ընդհանուր հաշվով, միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված են եղել տնային տնտեսությունների 218.400 անդամներ։ Նրանցից շուրջ 92.300 մարդ մեկնել են իրենց բնակավայրերից եւ չեն վերադարձել, տնային տնտեսությունների 90.700 անդամներ վերադարձել են մեկնումներից, իսկ 35.400 հազար մարդ եղել են տվյալ բնակավայր նոր ժամանածներ։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տնային տնտեսությունների միգրանտ անդամներից շուրջ 38 հազար 500 մարդու տեղաշարժը եղել է ներքին՝ հանրապետության տարածքում։
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության քաղաքներ։ Պարզվում է, որ մեկնածների ավելի քան 54.9 տոկոսը, վերադարձածների՝ 75.9 տոկոսն աշխատել է շինարարության ոլորտում։ Մեկնել են տարեսկզբին՝ հունվար-մարտ ամիսներին, վերադարձել՝ տարեվերջին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ի դեպ, նոր ժամանած միգրանտների շրջանում մեծամանություն են կազմել կանայք, որոնց մեծ մասը ժամանել է Ռուսաստանից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1363 դիտում
22:14 03-07-2014
ՄԻԵԴ-ը բավարարել է Վրացի միգրանտների Ռուսաստանից արտաքսման հարցով հայցը
2113 դիտում
15:43 29-11-2016
Իտալիա ժամանած անօրինական միգրանտների թիվը գերազանցել է 2014 թվականի ռեկորդը
9205 դիտում
11:39 07-02-2020
«Նիկոլի մոլի պաշտպանների մեջ մեծ թիվ են կազմում հատկապես արտագաղթածները». Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»