211652_close_icon

Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է 9 հումանիտար միջանցքների բացման շուրջ համաձայնության մասին

views-count1510 դիտում article-date 14:33 16-04-2022
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Համաձայնեցվել են ինը հումանիտար միջանցքներ»,- հայտնել է նա:

Մասնավորապես, հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Տոկմակից, Էներգոդարից դեպի Զապորոժյե, ինչպես նաև Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Պոպասնայայից, Գոռնոյեից ու Ռուբեժնոյեից դեպի Բախմուտ:

Նմանատիպ նյութեր