2542 դիտում
09:58 25-04-2022
Փաշինյանը պարտավոր է Էդմոն Մարուքյանին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից. Ռոբերտ Հայրապետյան
Փաշինյանը պարտավոր է Էդմոն Մարուքյանին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Ի լուսավորումն խավարագիտության և …մտության. Մարուքյանը պետք է անհապաղ ազատվի պաշտոնից.
ՀՀ վարչապետի որոշմամբ (զուտ մատնանշում եմ իրավական ակտի տեսակը) 14.03.2022 թվական 269-Ա` Էդմոն Մարուքայնը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` մոտ 700.000 դրամ աշխատավարձով (չհաշված պարգևավճարները):
Համաձայն «Հանրային ծառայության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքների` Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը համարվում է դիվանագիտական ծառայության պաշտոն:
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դիվանագետն իրավունք չունի խախտելու քաղաքական զսպվածության սկզբունքը` զբաղվելու կուսակցական գործունեությամբ կամ իր ծառայողական դիրքը կամ աշխատանքային միջոցներն օգտագործելու կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու:
Նույն հոդվածի համաձայն` դիվանագիտական պաշտոնի նշանակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դիվանագետը պարտավոր է ապահովել անհամատեղելիության պահանջների կատարումը:
Ավելին` նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատվելու հիմք է նաև անհամատեղելիության պահանջը, որն առկա է Էդմոն Մարուքյանի մոտ: Թե ինչն է պատճառ հանդիսացել, որ միմյանց ամենավուլգար, գրեթե հայհոյանք հիշեցնող ձևակերպումներով իրենց ելույթներում և կուլիսային զրույցներում միմյանց հասցեին արտահայտվող և զմիմյանս արժանի կողմերին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնի հարցում նման գործարքի գնալ, դա այլ հարց է: Փաստ է այն, որ ըստ օրենքի` նրան նման պաշտոնի շնորհ արած անձը` Նիկոլ Փաշինյանը պարտավոր է Էդմոն Մարուքյանին անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին խնդրում եմ սույն գրառումը ընդունել որպես վարույթ հարուցելու մասին հաղորդում»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
2707 դիտում
09:25 20-12-2019
Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի տեսակետը. Խաժակյանը՝ Մարուքյանին ճնշելու մասին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»