29315 դիտում
20:06 01-05-2022
Կոտայքի մարզում Եղվարդի փոխոստիկանապետը դեպքի վայր մեկնելիս ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի
Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Սանթուր Դուրգարյանը, իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում, վրաերթի է ենթարկել Եղվարդի բնակիչ, 8-ամյա Ժ.Ս.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո օգնել է երեխային տեղափոխել Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարևման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Սանթուր Դուրգարյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ, դեպքի վայր մեկնելուց է եղել և վրաերթի է ենթարկել տղա երեխային:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: