211652_close_icon
views-count2531 դիտում article-date 21:25 09-05-2022

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 29 տարեկան հասակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կյանքից հեռացել է «Այաքսի» և Կոնգոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոդի Լուկոկին:
 
29-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառներն անհայտ են:
 
Հաղորդվում է՝ Լուկոկիի ընտանիքը շոկի մեջ է տեղի ունեցածից, քանի որ Յոդին վերջին շրջանում շատ երջանիկ էր, վերականգնվել էր երկարատև վնասվածքից հետո:
 
Իր կարիերայի ընթացքում Լուկոկին հանդես է եկել «Այաքսի», «Տվենտեի», «Լուդոգորեցի» և «Յենի Մալաթյասպորի» կազմերում:
 
Այս տարվա փետրվարին «Տվենտեն» Լուկոկիի հետ խզել էր պայմանագիրը, երբ ֆուտբոլիստին մեղադրեցին ընկերուհուն ծեծելու մեջ:
 
Ամստերդամյան թիմի կազմում նա ընդհանուր առմամբ 35 հանդիպման է մասնակցել և 3 անգամ դարձել է Նիդերլանդների չեմպիոն:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր