7595 դիտում
15:28 11-05-2022
Խարկովի մարզում Ուկրաինայի հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը. վերլուծաբաններ
Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հակահարձակումը Խարկովի մարզում։ Երեկ նրանց հաջողվել է ռուսական ուժերին դուրս մղել Խարկովից հյուսիս և հյուսիս-արևելք ընկած չորս գյուղերից։ Այս հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը: Նման կարծիքն են հայտնում արևմտյան վերլուծաբաններն ու ռազմական փորձագետները, գրում է Sky News-ը։
Երեկ երեկոյան ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել հասարակությանը ճնշում չգործադրել բանակի և կառավարության վրա՝ ամեն օր հաղթանակներ պահանջելով։ Միաժամանակ նա հաստատել է ուկրաինացի պաշտպանների հաջողությունները Խարկովի մարզում։ Նրա խոսքով՝ «զավթիչները վստահորեն հետ են մղվում մինչև Ռուսաստանի Դաշնության սահմանը»։
Ուկրաինացի զինվորները մոտենում են ռուսական զորքերի թիկունքի մատակարարման ուղիներին, որոնք աջակցում են հակառակորդի հիմնական հարվածային ուժերին դեպի հարավ։ Սպառնալիքի տակ է ռուսական բանակի հետագա առաջխաղացումը:
«Ուկրաինացիներն ավելի ու ավելի են մոտենում Ռուսաստանի հետ սահմանին: Այսպիսով, Ուկրաինայի հյուսիս-արևելքում ռուսների ձեռք բերած բոլոր հաջողությունները աստիճանաբար անհետանում են», - ասում է Նիլ Մելվինը լոնդոնյան RUSI վերլուծական կենտրոնից:
Բրիտանացի վերլուծաբանները վստահ են, որ Պուտինի բանակն այժմ ուժեր կտեղակայի իր մատակարարման գծերը պաշտպանելու համար: Եթե այդ նյութատեխնիկական ուղիները կորչեն, ռուսների բոլոր փորձերը՝ ավելի խորանալ դեպի Ուկրաինա, վտանգված կլինեն:
«Խարկովի մերձակայքում տեղի ունեցածի պատճառով ռուսները պետք է դուրս բերեն իրենց ուժերի մի մասը Դոնբասի վերահսկողության տակ գտնվող առանցքներից: Եվ դա միայն ընդգծում է այն խնդիրները, որոնք նրանք ունեն»,- ասել է պաշտոնաթող գեներալ, Պատերազմների հետազոտության վերլուծական ինստիտուտի ղեկավարը Ջեք Քինը:
Մայիսի 5-ին Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակահարձակողական գործողություններ են սկսել Խարկովի և Իզյումի ուղղություններով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր UNIAN-ը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով՝ մայիսի 10-ին ժամը 18:00-ի դրությամբ Խարկովի մարզում ռուսական վերահսկողությունից ազատագրվել են մի շարք բնակավայրեր։ Ռուսական զորքերը դուրս են մղվել Չերկասի Տիշկի, Ռուսսկիե Տիշկի, Ռուբիժնոյե և Բայրակ բնակավայրերից։

Նմանատիպ նյութեր
39281 դիտում
09:22 26-03-2022
Ռուսաստանը չի կարող լինել ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղության երաշխավոր. վերլուծաբաններ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
418 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1021 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
691 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել