1015 դիտում
12:29 13-06-2023
Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին. հաջողության դեպքում այն կարող է Պուտինին ստիպել գնալ բանակցությունների. Բլինքեն
Ուկրաինական հաջող հակահարձակումը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցել Կիևի հետ՝ պատերազմին վերջ տալու համար, հունիսի 12-ին Վաշինգտոնում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենը նշել է, որ հակահարձակումը, որը սկսվել է հունիսի 8-ին, դեռ իր սկզբնական շրջանում է, և որ դրա ելքի վերաբերյալ խոսելը դեռ «շատ շուտ է»: Բլինկենը նաև ընդգծել է միջազգային լայն աջակցությունը Ուկրաինայի հակահարձակմանը և ասել, որ վստահ է, որ Ուկրաինան հաջողությամբ կվերականգնի իր տարածքը։
«Շատ կարևոր է նշել, որ ինչին նախագահ Պուտինը փորձում էր հասնել Ուկրաինայում, արդեն ռազմավարական ձախողում է կրել, քանի որ Պուտինի ունեցած նպատակը՝ Ուկրաինան քարտեզից ջնջելը, վերացնելը, նրա անկախությունը և Ուկրաինան այս կամ այն ձևով կլանել Ռուսաստանի մեջ, ձախողվել է, և նա չի կարող հաջողության հասնել», - ասել է պետքարտուղարը:
Երկու պաշտոնյաներն էլ հույս են հայտնել, որ հակահարձակումը կբերի խաղաղություն և, ի վերջո, դուրս կմղի Ռուսաստանին Ուկրաինայից այնպես, որ կերաշխավորի երկարաժամկետ կայունություն Ուկրաինայում:
Հակահարձակման հարցում Ուկրաինայի հաջողությունը «կուժեղացնի նրա դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, իսկ Պուտինը վերջապես կենտրոնանա իր սկսած պատերազմն ավարտելու բանակցությունների վրա», - ասել է Բլինկենը:

Նմանատիպ նյութեր
7595 դիտում
15:28 11-05-2022
Խարկովի մարզում Ուկրաինայի հակահարձակումը կարող է փոխել պատերազմի տեմպը. վերլուծաբաններ
2891 դիտում
09:49 13-10-2022
Թուրքիան կարող է ստիպել Բաքվին գնալ խաղաղության ՀՀ հետ. Ռոբերտ Համիլտոն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN