211652_close_icon
views-count1727 դիտում article-date 21:52 12-05-2022

ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը 2022թ.-ին 13 պայմանագիր է կնքել պետական մարմինների հետ, որոնցից 4-ը առանց մրցույթի. hetq.am

«Հետքի» տեղեկություններով՝ 2022 թվականի ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին պատկանող «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ն պետական տարբեր մարմինների հետ կնքել է ընդհանուր 13 պայմանագիր, որոնցից 4-ը «մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընթացիկ տարում «Արգավանդ կահույք» ընկերության հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 22,5 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը տարատեսակ կահույք է մատակարարել պետական մարմիններին։

Նշված պայմանագրերից ամենավերջինը Վարչապետի աշխատակազմի կատարած գնումն է։ Մայիսի 6-ին ստորագրված պայմանագրով՝ մոտ 3 միլիոն դրամի դիմաց «Արգավանդ կահույքը» պարտավորվել է 5 չհրկիզվող պահարան և 25 բազկաթոռ մատակարարել։

Այս տարվա պայմանագրերից ամենախոշորը կնքվել է փետրվարի 16-ին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ։ Մոտ 7,5 միլիոն դրամի դիմաց ԱԺ աշխատակազմի ղեկավարին պատկանող ընկերությունը աթոռներ է մատակարարել համալսարանին։ 

«Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի հետ 2022-ի ընթացքում առանց մրցույթի պայմանագրեր են կնքել Հանրապետության նախագահի աշխատակազմը, Հանրային հեռուստաընկերությունը, Վիճակագրական կոմիտեն ու Սահմանադրական դատարանը։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր