«Այդ անձնավորությունը, որը հիմա վարչապետի աթոռն է զբաղեցնում, պատժից չի խուսափելու երբևէ. ինձ լռեցնել չի կարող»․ Մուշեղ Շուշանյան. aravot.am
«Դա ազգային, պետական դավաճանի նկատմամբ ասված խոսք է, և այդ անձնավորությունը շատ լավ գիտակցում է՝ ինքն ինչ է կատարել, գիտի, որ դրա համար իրեն որևէ ներում չկա, ուստի փորձում է նման արհեստական միջոցներով, քրեական հետապնդումներ իրականացնելով՝ մարդկանց արտահայտվելու ազատությունը զսպող, խոչընդոտել, արգելել, ինչը, բնականաբար, չի ստացվելու»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ իր դեմ հարուցված քրեական գործին նման շատ այլ գործեր էլ կան վերջին շրջանում և հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այս միտումը, այսպես պատասխանեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։
Հիշեցնենք՝ Մուշեղ Շուշանյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին իր անձնական կարծիքն արտահայտելու համար։
Մանրամասներն՝ այստեղ
Հիշեցնենք՝ Մուշեղ Շուշանյանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին իր անձնական կարծիքն արտահայտելու համար։
Մանրամասներն՝ այստեղ