211652_close_icon
views-count5145 դիտում article-date 23:28 21-05-2022

Մեր ազատությունը զոհաբերելով՝ պետք է բորբոքենք կրակը․ Գերասիմ Վարդանյանը՝ Արմավիրի ՔԿՀ-ից. Yerkir.am

Քաղբանտարկյալ, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին իր կոչն էր հղել Արմավիրի քրեակատարողական հիմնարկի թիվ 6 մենախցից՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Եթե ես ու իմ ընկերները, մեր ազատությունը զոհաբերելով, պետք է բորբոքենք այն կրակը, որի լուսավորությամբ կարթնանա մեր հասարակությունը և կլուսավորվի մեր հայրենիքի ապագան, ուրեմն թող այդպես լինի։ Մենք մեր որոշումը վաղուց ենք կայացրել՝ երդվելով՝ եթե հարկ լինի նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի ու հայության դատին։ Արցախը չի՛ ընկնելու և վերջ․․․ Առաջ դեպի հաղթանակ․․․»,- Գերասիմ Վարդանյանի խոսքը հարթակից կարդաց Սևակ Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր