32461 դիտում
18:00 25-05-2022
Հերթական փլուզման վտանգը՝ Երևանում. Գոգոլի փողոցում ճանապարհը դարձել է միակողմանի. պատճառը՝ կատարվող շինարարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի հարևանությամբ ճանապարհի մասնակի փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված փողոցին հարակից շինհրապարակում փորված փոսորակի (կատլավան) եզրին տեղի ունեցած հողաշերտի փլուզումը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1084 դիտում
11:56 08-04-2023
Եղեգիսի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգի պատճառով Գետափ-Մարտունի ճանապարհը կգործի միակողմանի
6694 դիտում
16:26 10-11-2016
Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում հերթական գրական միջոցառումը տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ