32359 դիտում
13:47 02-06-2022
Ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Scania բեռնատարն ու ՎԱԶ 2115-ը, օպերատիվ են գործել պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Մերուժան Մարգարյանի վարած Scania մակնիշի բեռնատարն ու Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Էդգար Պարանյանի վարած ՎԱԶ 2115 մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Սերգեյ Հակոբյանն ու Գնել Պարանյանը։
Վթարի փաստով Լոռու մարզի պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է բեռնատարի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ՎԱԶ 2115-ին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+