211652_close_icon
views-count1566 դիտում article-date 20:27 16-06-2022

Աբովյանի մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս․ ՈւԵՖԱ-ի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր կայացել է Աբովյանի Քաղաքային մարզադաշտի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

«Մարզադաշտն ինձ շատ է դուր գալիս։ Խոտածածկը նույնպես շատ լավ որակի է։ Շատ լավ ենթակառուցվածք է։ ՈՒԵՖԱ-ն հետագայում ամեն ինչ կանի՝ աջակցելու, որպեսզի այն ավելի բարելավվի։ ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև անձամբ իմ և Արմեն Մելիքբեկյանի հարաբերությունները չէին կարող ավելի լավ լինել»,- մեջբերում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Աբովյանի Քաղաքային մարզադաշտում նորոգվել է գրեթե ամեն ինչ՝ սկսած լուսավորության համակարգերից, վերջացրած հանդերձարաններով, տանիքով։ Եվ, իհարկե, հիմնանորոգվել է նաև խաղադաշտը, որը շատ բարձր որակի կլինի», – ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Աբովյանի Քաղաքային մարզադաշտի բացման հանդիսավոր արարողության մանրամասները՝ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր